Tert.am-ը գրում է.

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսն իր նոր՝ «ԵՄ ոբերգությունը» գրքում վերլուծել է այս տնտեսական և քաղաքական միավորման իրավիճակը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:

Փորձագետի կարծիքով՝ ներկա պահին ԵՄ-ում ուժեղանում է հզոր ֆինանսական և տնտեսական անհավասարակշռությունը: Նա նշել է, որ Ուկրաինայի բնակչության մի մասի՝«Եվրոպա հասնելու» ցանկությունը երկրում քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել:

«Եվրոպական Միության և եվրագոտու հիմնական խնդիրն այն է, որ ԵՄ վարկատու երկրների և պարտապանների միջև անդունդը շարունակվում է ընդլայնվել: Եվրամիությունը գնում է տևական լճացման, որը կմեծացնի անհավասարակշռությունը: Ցավոք, ԵՄ-ն չի կարող դիմակայել այդ ճգնաժամի ճնշմանը»,- նշել է ֆինանսիստը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել