Tert.am-ը գրում է.
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ արտառոց բան չի տեսնում քաղաքական ուժերի գործողություններում, որոնք քննարկում են իշխանափոխության կամ Կառավարության հրաժարականի հարցը, բայց գտնում է, որ դա դեռ չի նշանակում, թե կարող են իրենց կարծիքները, մոտեցումները համադրել:
-Տիկի´ն Բիշարյան, Ձեր տեսակետը ոչ իշխանական խմբակցությունների հանդիպումների, նախաձեռնությունների, մասնավորապես՝ Կառավարությանն ու Նախագահին իմպիչմենթ հայտնելու մասին, թեև երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը ՀԱԿ-ԲՀԿ ձևաչափով հանդիպումից հետո ընդգծեց, որ որոշ հարցերի շուրջ տարաձայնություններ կան:
-Դրանք քաղաքական թիմերի հանդիպումներ են, և այստեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում. քաղաքական ուժերը, որոնք գործում են մի դաշտում (իհարկե՝ մի բան է՝ այլընտրանք, մեկ այլ բան՝ ընդդիմություն) ցանկություն ունեն հանդիպելու, քննարկելու որոշակի հարցերի շուրջ իրենց տեսակետները, կարծիքներ փոխանակելու: Եվ հնարավոր է, որ այդ հանդիպումների ժամանակ տարաձայնություններ էլ լինեն, որովեհտև հանդիպում դեռ չի նշանակում, որ նրանք միևնույն հարցի մասին նույն կերպ են մտածում:
-Բայց չէ՞ որ նրանց թիրախը միասնական քաղաքական օրակարգն է, երկրում օրակարգ փոխելը, երկիրն այս վիճակից հանելը՝ Կառավարությանն իմպիչմենթի ձևով:
-Հասկանալի է, որ իրենք քննարկում են իշխանափոխության կամ Կառավարության հրաժարականի հարցը, բայց դա դեռ չի նշանակում, որ կարող են իրենց կարծիքները, մոտեցումները համադրել:
-Այլընտանքից Գուրգեն Արսենյանը վերջերս մի տարօրինակ առաջարկ արեց, որ իշխանությունն ինքը պետք է կանգնի այդ փոփոխությունների գլխին: Փաստորեն նա իշխանությանն առաջարկում է առաջ անցնել և լոկոմոտիվի դեր ստանձնել 4 ոչ իշխանական ուժերի կողմից առաջադրված՝ երկրում արմատական փոփոխությունների իրականացման գործում: Դուք նման սցենար հնարավոր համարու՞մ եք, արմատական բարեփոխումների նոր փուլ:
-Վերջին շրջանում հարցազրույցների ժամանակ բազմիցս լսել եք մեր կուսակցության նախագահի և մեր քաղաքական թիմի անդամների մոտեցումները, այն է՝ մենք գտնում ենք, որ Կառավարության և նրա աշխատանքի մեջ պետք է լինեն փոփոխություններ: Մենք ասում ենք, որ ժողովրդի խնդիրներն ավելի արագ են աճում, քան դրանց լուծումներ են տրվում, և այս պայմաններում անպայման պետք է ավելի կազմակերպված գործել և արագ: Ինչպես ընդունված է ասել՝ Կառավարությունը պետք է դանդաղ մտածի, բայց արագ գործի՝ լուծելու երկրում ծառացած խնդիրները: Մենք գիտենք ու չենք հերքում, որ բազմաթիվ սոցիալական խնդիրներ կան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



