Panorama.am-ը գրում է.
Դատական օրենսգրքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները այսօր գործող դատական համակարգում արմատական հեղաշրջում չեն անելու, թեպետ դրական տարրեր պարունակում են: Այսօր Ազգայի ժողովում «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
«Դրական է օրինակ այն, որ գործերի բաշխման ավտոմատ համակարգ է ներդրվում, Վճռաբեկ դատարան բողոքը վարույթ ընդունելու նոր չափորոշիչների ներդրումը», -հավելեց Ջհանգիրյանը:
Սակայն օրինագծից նախկին զինդատախազն հասկացել է, որ Հայաստանի կառավարությունը չի սիրում ՀՀ Սահմանադրությունը:
«Չսիրելը որն ա` ուղղակի ինչ-որ խուճուճ ձևակերպումներով փորձում է շրջանցել Սահմանդրությունը: Հիմա էլ դատավորների նշանակման կամ գործող դատարանի նախագհներին զբաղեցրած պաշտոններից ազատելու կամ վերանշանակելու դրույթները հակասահմանադրական են: Սա կոպտագույն խախտում է»:
Նկատենք, որ ավելի վաղ իր ելույթում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը տեղեկացրել էր, որ այս մասով օրինագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով` փորձագետների եզրակացությունն ստանալու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



