Tert.am-ը գրում է.

«Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների՝ 1-ին ընթերցմամբ ընդունված նախագծի հետ կապված խմբակցությունում «թևեր» չկան: Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ ազգային անվտանգության, ներքին գործերի և պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ով, սակայն, չէր մասնակցել նախագծի քվեարկությանը:


«Նման երևույթ գոյություն չունի, ես կարծում եմ՝ չափազանցված մեկնաբանություններ են, հանրապետական խմբակցությունը միասնական է, խմբակցության քաղաքական դիրքորոշումը շատ հստակ է, և նախածի հետ կապված, խնդրում եմ, որևէ այլ ենթատեքստ մի փնտրեք»,-ասաց Կորյուն Նահապետյանը՝ ընդգծելով, որ նորմալ է, որ տարբեր նախագծերի հետ կապված խմբակցության անդամների մոտ կարող են տարբեր դիրքորոշումներ լինել:

«Նման կաշկանդվածություն չունենք, այլ բան է, երբ կուսակցության ղեկավար մարմիններն ընդունում են որոշում, որոնք, որպես կարգապահ կուսակցականներ, պարտավոր ենք իրականացնել»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել