Տուն վերանորոգելիս (մեղմ ասած «վերանորոգել», իրականում՝ հիմնահատակ սարքել էր) մի սկզբունք ունեինք. ոչինչ թրքական, առաջնայինը՝ տեղական, հետո նոր մնացածը՝ ըստ որակ-գին համատեղելիության կարգի: Ստացվեց, ասեմ ձեզ: Թեև, թրքական, պետք է խոստովանեմ, օգտագործվեց: Բայց դա էլ սկզբունքի հարց էր, կոյուղու ինչ-որ դետալ, անունը չգիտեմ, պիտի պարտադիր լիներ թրքական: Ինչևէ:
Ինչքան հասկանում եմ, շինարարական ոլորտում տեղական արտադրությունն ահագին կայացած է, ստացված: Դա ավելի լավ ոլորտում ներգրավվածները կասեն:
Բայց հետո գալիս է կենցաղային ոլորտը: Ամենասովորական բանը՝ կներեք, հայերեն բառը չգիտեմ, «սավոկ» կոչվածը: Պարզվեց՝ կա տեղական: Շատ պարզ, տեսքից՝ ոչ մի բան, դե նշանակությունն էլ մի եսիմինչ գլամուռային չի, կարելի է անտեսք սավոկ օգտագործել՝ տեղական արտադրության: Բայց այ քեզ հրաշք, էնքան անհարթ է եզրը, որ աղբը տակով անցնում, մնում է հատակին: Ոնց ուզում ես պահի, ոնց ուզում ես փորձի աղբի ամենանենգ ու ամենամանր հատվածը միշտ մնում է հատակին: Այ, ավելը ստացված ապրանքանիշ է, ինչ խոսք:
Կամ կառնիզը, պառդոն, սրա անունն էլ չգիտեմ հայերեն:
Նայում ես՝ մի կրպակում նմուշները դրված են, պատկերացնում ես՝ փոքր, 5-10-հոգանոց աշխատանքային կոլեկտիվ, երկու-երեք ավտոտնակի չափ արտադրամաս. տիպիկ մանր-միջին բիզնես, ո՞նց չօժանդակես: Պատվիրում ես՝ գիտես, որ եսիմինչ մի հարթության ու տեսքի չի լինի, քանի որ էդքան հաստոց չեն ունենա:
Բայց, ջանըմ, անցքը վերևի տեղակ ներքևը ծակա՞ծ: Չէ՛, խնդիր չի, խոտանը վերացնում են, բնականաբարб անվճար, մի հատ էլ «վա՜յ, ախպե՛րս, ներող» կամ «ուրբաթ օրը համեցեք, տար»-բան, տեղը-տեղին, բայց ինչի՞ էդքան անփույթ:
Անփութություն: Հանգիստ կարելի է էս բառն օգտագործել տեղական արտադրողի այլ բնորոշումների կողքին:
Ես, միևնույնն է, էլի նախընտրում եմ տեղականը: Բայց ինչի՞ արտադրողը չի գիտակցում, որ անտեր թրքականի ու շաատ էժան չինականի արանքում նա պիտի որակ ապահովի: Կամ գոնե ուշադիր լինի, ինչի չէ՝ հոգատար իր արտադրանքի հանդեպ:
Օֆֆֆ, կուտակվել էր պարտադիր կուտակայինի նման հոգուս խորքում, ասի ջրին պատմեմ, գնա
Ուրիշ ի՞նչ կա-չկա
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/687508.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել