Մեր կողմից շատ սիրված (Ես նրա նկարներն եմ սիրում) հայտնի ու տաղանդավոր «աստղ» Լիլուն նոր ՓԻառ ակցիա է մտածել: Բա: Հենց նոր կարդացի. «Լիլուն ամուսնության առաջարկ է ստացել»:
Հաաաա՜՜՜, ուռաաա՜՜, մենք հեսա կպսակենք իրան: Ասում ա՝ մի ինչ-որ «շատ պատահական» օգտատեր Լիլուի էջին (Լիլուն էջը խիա բաց պահել է) սիրող խոստովանություն ա արել ու նույնիսկ պահանջել ա ամուսնանալ նրա հետ (խեղճ Լիլու, չի հասցրել ջնջի այդ մարդու առաջարկը, որ կայքերը իր ա մասին հանկարծ հեգնանքով չխոսան, էլի), ու մէ՜ շուխուրա ընկել, մէ՜ Լիլու են տարածում կայքերը, օհոոո՜՜, հասեք, Լիլուին տարա՜՜ն:
Էս «պատահականության» մեջ ինձ մի երկու բան ա հետաքրքիր էլի. յա էս առաջին անգամն են Լիլուին ամուսնության առաջարկություն անում՞՞՞: Ինչի հենց էս մեկը շուխուր հանեց՞՞՞: Ինչու էր Լիլուի պատը տենց «բացօթյա», ոնց էղավ է, որ առաջարկությունը կայքի լրագրողը տեսավ, էս մեր Լիլուն սկի չտեսավ....
Ու վերջում նյութի գրված ա. «Օ՜, սպասենք մեր Լիլուի պատասխանին» :Ճ
Չէ, Մատաղ, աշկիս Լիլուն արդեն պալիտա արել, որ 16+ ֆորմատի ֆոտոների ցուցադրման դաշտում ինքը արդեն մոնոպոլ չի, ու որոշել ա նոր Փիառ անելու ձևեր մտածել:
Հ.Գ. Մեկ ա, ես կսպասեմ նրա ֆոտոսեսիաներին:



