Ջան, հայեր ջան, մեր իշխանությունները նորանոր պատուհասներ են նախապատրաստում մեզ համար: Փաստորեն, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի պայմանագրով նախատեսվում է, որ արդեն հաջորդ տարվանից ՀԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիայի գինը թանկացնելու գրեթե երկու անգամ, ինչը, բնականաբար, կբերի սպառողին հասնող հոսանքի գնի թանկացման:
Բնականաբար, թանկացումը կրկնակի չի լինի, որովհետև էլեկտրաէներգիայի ընդհանուր գնի գնագոյացումը լինում է հետևյալ կերպ: Ատոմակայանը, ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը արտադրում են էլեկտրաէներգիա՝ տարբեր ինքնարժեքով ու հաշվարկվում է միջին ինքնարժեք, դրան գումարվում է մարժան ու արդեն ստացված միջին գնով հրամցվում է բնակչությանը:
Հիմա քանի որ Որոտան ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա արտադրող հիմնական ընկերություններից մեկն է, ապա հոսանքի սակագնի շեշտակի թանկացումը չի կարող չազդել ընդհանուր գնի վրա, ուստի մի զարմացեք, եթե 2015 թվականին հոսանքի սակագինը հատի 40 դրամի սահմանը:
Ուստի, ժողովուրդ ջան, միշտ վստահ եղեք, որ մեր իշխանությունները կգտնեն միջոց՝ մեր կյանքն ավելի գաղջացնելու համար...