Ռուս հեռուստահաղորդավարուհի և հասարակական գործիչ Քսենիա Սոբչակը թվիթերյան իր էջում գրում է.
Ինչպե՞ս կարող է Բեզռուկովը ստորագրել Ղրիմի հանրաքվեի պաշտպանության տակ, եթե նա ֆեյսբուքում այսպիսի կարծիք է հայտնել.
«Այնքան ես ուզում խոսել միայն մշակույթից… բանաստեղծություններ կարդալ… թատերական ներկայացումներ բեմադրել: Բոլորի հետ համերաշխության և խաղաղության մեջ ապրել: Ինչպես ասում էր հայտնի մուլտֆիլմի կերպարը. «Ես չեմ զբաղվելու զենքի վաճառքով, խաղաղասեր եմ ես»: Դժբախտաբար քաղաքականությունը հակառակն է թելադրում… Ինձ որպես դերասանի սիրում են և Արևմտյան, և Արևելյան Ուկրաինայում: Ես այնպիսի իրավիճակում ես գտնվում, կարծես թե ամուսմալուծվում եմ. ո՞ւմ հետ ես դու ցանկանում ապրել՝ հայրիկի՞, թե մայրիկի: Ձեզ հետ !!! Ոչ, այդպես չի կարելի՞: Պետք է ընտրե՞լ: Ախր չեմ ցանկանում ընտրել!!!! Խաղաղասեր եմ ես!!!!»



