Յանուկովիչը ողջերի հետ է:

Յանուկովիչին փնտրում էին հիվանդանոցներում բոլորը՝ կողմնակիցներից մինչև հակառակորդներ: Երեկ էր, որ Յանուկովիչը կրկին մամլո ասուլիս տվեց, նրա խոսքը լակոնիկ էր, անգամ կարելի է ասել ոչինչ չասող, նա 2 անգամ ասաց, որ մեռյալների թվում չէ, դրանով շեշտակի «հարված» հասցրեց բենդերներին: Բայց խոսքի մեջ մի հատված կար, երբ Յանուլովիչը հիշեցրեց Եվրոպային, որ նրանք ֆինանսավորում են բենդերներին՝ ֆաշիստներին: Բայց զարմանալ պետք չէ. Եվրոպայի մոտ կրկնվող ցիկլ կա, իրանք իրանց գլխին սարքելու համար մեկ են:

Հետաքրքիր ազգ ենք, հո զոռով չի: Հիմա մի շարք ֆեյքեր կողմ են արտահայտվում ֆեյքերի օրինագծին: Մարդիկ օրինագիծը առաջ են քաշում, հետո գալիս են տուն ու ֆեյքերին աշխատանքի են ուղարկում: Մեր ազգի նման ունիկալ մենակ մենք ենք: Քաղաքական դաշտը կառուցում ենք ու ուղղորդում ենք ֆեյքերի դեմ պայքարով:

Այս հանդիպմանը սպասել են բոլորը, սա դարի ամենահնչեղ հանդիպումն էր, չէ-չէ, խոսքս Գերմանիա-Բրազիլիա աշխարհի եզրափակչի մասին չէ, այլ ՀԱԿ-ԲՀԿ, կներեք, ԲՀԿ-ՀԱԿ. հանդիպումը ԲՀԿ-ի տանն էր: Հանդիպեցին, խոսեցին ու գնացին տներով նորովի հանդիպելու համար: Այս հանդիպումները վերջին հաշվով կկայանան Ազատության հրապարակում ու այդքանով կավարտվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել