2070607_w2Footsport.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում ոչ-ոքի խաղացին Մյունխենի Բավարիան ու Արսենալը: Նախորդ խաղում մյունխենցիները 2-0 հաշվով հաղթանակ էին տարել և այս հանդիպման 55-րդ րոպեին րոպեին էլ Բաստիան Շվայնշտայգերի գոլի շնորհիվ ավելի հստակ դարձրին առավելությունը:
2

Արսենալի գերմանացի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին 2 րոպե անց խփեց դիմակայությունում իր թիմի հեղինակության գնդակը՝ 1-1.
1

Միլանի երազը չկայացավ… Ատլետիկոն չխնայեց մրցակցին
2070574_w2

Մյուս խաղում Ատլետիկո Մադրիդը, Վիսենտե Կալդերոն մարզադաշտում մրցելով Միլանի հետ, կոտրեց իտալական ակումբի բոլոր հույսերը չեմպիոնների լիգայի այս մրցաշարում: Արդեն 3-րդ րոպեին Դիեգո Կոստան բացեց հաշիվը: Միլանյան ակումբի համար սա թերևս վատագույն հարվածը չէր: 27-րդ րոպեին գլխի հարվածով Կական հավասարեցրեց հաշիվը, սակայն 40-րդ րոպեին Ատլետիկոյի հարձակվող Արդա Թուրանը հեռվից կատարած հարվածով հաշիվը դարձրեց 2:1, ընդհանուր հաշիվը: Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով: 2-րդ խաղակեսում մադրիդցիները ևս 2 գնդակ ուղարկեցին իտալական ակումբի դարպասը: Նախ՝ 71-րդ րոպեին Ռաուլ Գարսիան, այնուհետև Դիեգո Կոստան 85-րդ րոպեին գրավեցին Աբիատիի պաշտպանած դարպասը:

2070607_w2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել