Նկատի ունենալով, որ ԱՄՆ, ՆԱՏՕ-ն, մի խոսքով՝ արևմուտքը արդեն ռազմաօդանավեր են ուղարկում Լիտվա, ամերիկյան հետախուզական օդանավերը Ռուսաստանի և Ղրիմի սահմաններում են թռչում, իսկ ռուսները Ղրիմում խրամատներ են փորում....և եթե հանկարծ պատերազմ ծագի, հաստատ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ և սահմանակից Ղրիմի հետ Սև ծովով, և իր «ազգակիցներին» պաշտպանելու պատրվագով ներքաշվելու է արևելք-արևմուտք ընդհանուր պատերազմի մեջ: Մենք՝ Հայաստանը, ինչպես միշտ գտնվում ենք բաժանարար գծի վրա: Ինչպես անցյալում՝ խորհրդային ժամանակ, երբ ԽՍՀՄ-ի քարտեզի վրա ատոմային ռումբերի թիրախներ էին ընտրում, դրանց շարքերում էր նաև Երևանը: Այսօր դարձյալ կհայտնվենք արևմուտքի թիրախում որպես Ռուսաստանի դաշնակից, չհաշված Թուրքիայի մշտական ախորժակը: Բավական է միայն մեկ փամփուշտ կամ մեկ հրթիռ արձակվի Հայաստանի վրա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, լինի դա Երևանի, թե Գյումրու ռուսական բազայի վրա...Հետևություններ և կանխատեսումներ չեմ անում: Սակայն Հայաստանն այդ դեպքում անպայման ներքաշվելու է ՄԵԾ խաղի մեջ: Այսօր մենք պետք է ավելի ՄԻԱՍՆԱԿԱՆ լինենք, քան երբևէ՝ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱԶԳՈՎԻ ԲԱՆԱԿ ԴԱՌՆԱՆՔ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել