Tert.am-ը գրում է.
Հայաստանը ստեղծված այս ծանր իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակն այն է, որ իշխանությունը ճիշտ գնահատեր ստեղծված իրավիճակը, լայն քաղաքական կոնսոլիդացիայի միջոցով անկեղծ ձևավորեր քաղաքական օրակարգ, արմատական փոփոխություններով կարողանար Հայաստանը դուրս բերել այս վիճակից: Այս մասին այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Բնականաբար, այդ օրակարգը չպետք է կրեր իմիտացիոն բնույթ և պետք է հիմնականում լուծումներ տար հետևյալ հարցերին՝ ինչպե՞ս կարողանալ կասեցնել կոռուպցիայի այս հաղթարշավը, որը կա պետական կառավարման համակարգում, որը համակարգային բնույթ է կրում, և ինչպես ամբողջ աշխարհում, մեզանում նույնպես ղեկավարվում է բարձրագույն իշխանության կողմից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



