Tert.am-ը գրում է.
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, թե մարտի 22-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական քաղաքական չորս ուժերը և «Դ!եմ եմ» շարժումը հանրահավաք կանեն:
«Մենք նպատակ ունենք այդ հանրահավաքը դարձնել ծավալվող շարժում մինչև մարտի 28–ը և հույս ունեմ, որ կվերածվի մայդանի»,- հավելեց նա:
Անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին՝ Հրանտ Բագրատյանն ասաց, որ 100 անգամ բացատրել է, բայց էլի ստիպված է. «Գիտեք ինչ կա, Ձեզ հարյուր անգամ բացատրեցի, դուք ասում եք՝ 45 տարի փող տուր, բայց կուտակելով՝ լավագույն դեպքում ութ տարի է մարդ թոշակ ստանալու։ Այդպիսի բան չկա, ես համարում եմ անհեթեթություն կամ ձեր լեզվով ասած՝ ախմախություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/03/11/hrant-bagratyan/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



