Haynews.am-ը գրում է.
Հերթական օրինագիծը սխալ մեկնաբանվեց առաջին հերթին սոցցանցերում, որը ստացավ ֆեյքերի դեմ որակումը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման միտք հայտնեց BlogNews.am կայքի խմբագիր Արամ Անտինյանն` անդրադառնալով սոցցանցերի կեղծ օգտատերերի («ֆեյքերի») դեմ պայքարելու համար ԱԺ-ի 6 խմբակցությունների առանձին պատգամավորների համահեղինակությամբ խորհրդարանում շրջանառության մեջ դրված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
«Կարծում եմ, որ դաշտում լրացումներ անելու կարիք չկա և ես դեմ եմ, որովհետև կարծում եմ, որ նախաձեռնությունն անիմաստ է, քանի որ այն ոչինչ չի տալու: Ներկայիս օրենսդրական դաշտը պաշտպանում է այն, ինչ մենք ուզում ենք պաշտպանել: Հիմնական խնդիրը այն է, որ որոշ լրատվամիջոցներ չգիտեին, որ ոչ միայն վիրավորանք չի կարելի տեղադրել, այլ եթե կա որևէ նման գրություն, որին դեմ է այդ անձը, պետք է այն նույնպես հեռացվի»,- ասաց Արամ Անտինյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1394536947
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել