ԵԳՄ նախագահ. Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ամենաուժեղ քայլն ուժեղ Հայաստանն էPanorama.am-ը գրում է.

Երևանի գրողների միությունը Հայոց ցեղասպանությանն ընդառաջ նպատակ ունի ակտիվացնել թարգմանական գործը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը:

«Մենք այսօր լուրջ աշխատանքներ ենք տանում թարգմանական գործին թափ հաղորդելու համար, սկսելու միջազգային շփումներ, որը շատ կարևոր է: Հայաստանում խոսել, աղմկել կարելի է, բայց այդ ամեն ինչը մնում է ձայն բարբառո հանապատի աշխահի համար: Մենք պետք է սերտ մշակութային կապեր ունենք: Եթե դա լիներ Հունգարիայի հետ, ապա Հունգարիան չէր արտահանձնի Սաֆարովին Ադրբեջանին»,- ասաց Աբգար Ափինյանը:

ԵԳՄ նախագահը նշեց, որ մենք շատ բարեկամներ ունենք աշխարհի տարբեր երկրներում, անգամ Ադրբեջանում և Թուրքիայում: Նրա խոսքով, այս բարեկամներին համախմբելու, լուրջ մշակութային ձեռնարկներ տանելու գործում ոչինչ չի արվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել