Ուղիղ մեկ ժամից պետք է սկսվի ամենայն Ուկրաինիո լուզեր Վիկտոր Յանուկովիչի հերթական մամլո ասուլիսը, ինչի մասին հաղորդվել էր ավելի վաղ: Ասուլիսը էլի կկայանա Դոնի Ռոստովում ու, բնականաբար, կվերաբերի ուկրաինական իրավիճակին:
Իհարկե, մի քիչ զարմանալի է, որ Յանուկովիչը դեռ ինչ-որ ասելիք ունի իր նախորդ ասուլիսից հետո, որը դժվար է անվանել այլ կերպ, քան տոտալ ֆիասկո ու խայտառակություն: 

Հերիք չէ Յանուկովիչն էր խղճուկ ու ոչ համոզիչ, դեռ մի բան էլ Պուտինը հետո Յանուկովիչին ցեխը մտցրեց-հանեց՝ արդեն իր ասուլիս ժամանակ, երբ փաստերով ապացուցեց, որ ի հեճուկս Յանուկովիչի պնդումների, Յանուկովիչը, այնուամենայնիվ, դիմել է Ռուսաստանին՝ Ուկրաինա զորք մտցնելու խնդրանքով, ինչպես նաև շատ պարզ հասկացնել տվեց, որ Յանուկովիչին թեև ընկալում է որպես երբեմնի լեգիտիմ նախագահ, բայց Ռուսաստանը միանշանակ գիտակցում է, որ նա այլևս ոչ մի իշխանություն չունի ու ունենալ չի կարող:

Ու այսքանից հետո Յանուկովիչը էլի ուզում է ասուլիս տալ: Հարկ է հասկանալ, թե ի՞նչ հեռանկարներ կարող է ունենալ նման ասուլիսը ու ինչ կարող է ասել Յանուկովիչը դրա շրջանակներում: Տարբերակները այդքան բազմազան չեն ու ամեն դեպքում Յանուկովիչը հաստատ չի փորձի ասել նենց բան, որ դուր գա Ռուսաստանին, որովհետև Ռուսաստանն այսօր նրա համար վերջին հանգրվանն է դարձել: 

Ուստի, ելնելով այս ամենից, Յանուկովիչի ասուլիսից կարելի է սպասել մենակ երկու հավանական սցենար.

- Յանուկովիչը (Ռուսաստանի հորդորով)՝ որպես ուկրաինական զինված ուժերի դե յուրե գերագույն գլխավոր հրամանատար, հրամայում է Ուկրաինայի զինված ուժերին դիմադրություն ցույց չտալ ռուսներին ու հնարավորինս աջակցել նրան, ինչպես նաև անօրինական ու ֆաշիստական է հայտարարում նոր իշխանություններին՝ ֆորմալ արդարացումներ ապահովելով Ռուսաստանի համար հնարավոր ինտերվենցիայի պարագայում:


- Յանուկովիչը էլի անիմաստ ու անտրամաբանական բաներ է կմկմալու, իսկ ողջ ասուլիսի իմաստը Արևմուտքից իր հաշիվները վերադարձնել համոզելն է: Էլի սկսելու է նվնվալ, որ ինքը կատարել է համաձայնագրի բոլոր դրույթները, իսկ Արևմուտքի ներկայացուցիչները ստորագրել են այն, բայց այն սկսվել է խախտվել ստորագրումից անմիջապես հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել