Operativ.am-ը գրում է.

Ռուս հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ չնայած երկու երկրների միջը տեղի ունեցող անհանգիստ վիճակին, ինքը շարունակում է հաջողությամբ աշխատել Ուկրաինայում:

«Ահա ևս մի օրինակ, որով Ուկրաինացիները տարբերվում են մեզանից:
Կարո՞ղ էիք սպասել, որ այս ճգնաժամային իրավիճակում Ռուսաստանի գլխավոր հեռուտալիքներից մեկի հաղորդավարուհուն կհրավիրեն վարելու մեծ շոու:

Ոչ, իհարկե: Սակայն ես այստեղ եմ և ուղիղ եթերում վարում եմ «Կրքեր մանրահատակին» շոուն առանց ռուսաֆոբիայի զգացողության:

Մինչդեռ ես կարծում էի, որ ճգնաժամի սկզբում ինձ կարգելեն վարել հաղորդումներ:

Այս ամենը նշանակում է որ ռուս անհատ մարդկանց դեմ Ուկրաինան ոչինչ չունի: Փառք Ուկրաինային»գրում էՍոբչակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել