Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միտումնավոր գնում է իր երկրի դիվանագիտական մեկուսացման, որի հետ զուգահեռ կմեկուսանան Մաքսային միության անդամ երկրները: Իր կարծիքը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը՝ Քաղաքական և ազգային հետազոտությունների կենտրոնի կողմից հրավիրված քննարկմանը:
«Ռուսաստանը անցել է բացարձակ ագրեսիայի, ու դա բերում է այդ երկրի միջազգային մեկուսացմանը, որը տարվում է միտումնավոր: Ռուսաստանի ղեկավարը չի կարող չհասկանալ, որ անեքսիայի պարագայում տնտեսական ու քաղաքական մեկուսացում է լինելու: Արևմուտքի տնտեսական սանկցիաները, եթե կարող են դիմակայելի լինել Ռուսաստանի համար, ապա դրանք շատ ծանր կլինեն հետսովետական մյուս՝ հատկապես փոքր երկրների համար, և հատկապես մեր դեպքում, որ Վրաստանը ՄՄ անդամ չէ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



