Հա, հենց ըտենց: Չեմ ասում, թե Սիրուշոն միջազգային աստղ է արդեն, բայց հաստատ վստահ եմ, որ ինքն է ամենաշատը կարողանում հայկական երգարվեստը միջազգային ստանդարտներին մոտեցնել ու ներկայացնել աշխարհին:
Գիտեք՝ ինչն է պատճառը, ասեմ... միակ ու ամենակարևորն այն է, որ նա անցել է «հին գելերի» դպրոցը: Նրան կրթել են այնպիսի հայտնի անուններ, այնպիսի դեմքեր, որ եթե Սիրուշոյի մասին էսօր այլ ստատուս գրեի, հաստատ ամոթ կլիներ նրա համար: 
Նայում եմ նրա վերջին համեգի լուսանկարները ու հիանում եմ. որակ կա, մտածված է ամեն մի մանրուք, ոչ մի գռեհիկ հագուստ, իրավիճակ... և այլն, և այլն: 
Մի խոսքով, հետևելով այսօրվա մեր էստրադայում տեղի ունեցող դեպքերին, զարգացումներին ու նորություններին, կարելի է վստահաբար ասել, որ Սիրոշոն դեռ առաջատարն է: 
Հ.Գ. Ով իրենից բողոքում է, parapa u naxandz ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել