Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց երբ ես դեռ մինչև Յանուկովիչի քստմնելի փախուստը քննադատում էի Եվրամայդանը, ինձ որոշ լուսավոր ուղեղներ կշտամբում էին, որ ես ոչ մի բան չեմ հասկանում, ու մարդիկ դուրս են եկել բողոքելու կաշառակերության, կոռուպցիայի ու օլիգարխիայի դեմ:
Կրկին ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց այդ ինչպե՞ս եղավ, որ հենց օլիգարխիայի դեմ պայքարողները հաղթեցին, առաջինը իրավիճակը իր հարուստ պտուղները տվեց հենց օլիգարխներին: Այդ ո՞ր տրամաբանությամբ կարելի է արդարացնել կիևյան նոր իշխանությունների կողմից օլիգարխներին տարբեր ռեգիոններում գուբերնատորական պաշտոններ շռայլելը:
Եվ կրկին ու կրկին ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, բայց մի՞թե օլիգարխների ու կոռուպցիայի դեմ պայքարում ամենաարդյունավետ քայլը նույն այդ օլիգարխներին ու կաշառակերներին ավելի մեծ իշխանություն տալն է...
Առակս ի՞նչ կցուցանե. հարգելիներս, Ֆեյսբուքում ծակ պրոֆեսորություններ անելով ու Ուկրաինային բալետ անելով, դուք դեռ չեք դառնում քաղաքականապես գրագետ, այլ որպես կանոն՝ ընդհակառակը. անգրագիտությունից ու սխալները ուրանալու մղումից կուրացած, չեք էլ ուզում նկատեք ակնհայտը՝ Մայդանն ամեն ինչ էր, բացի ազատության ու արդարության համար մղված պայքարից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել