Ժամանակակից նկարչության արվեստը խիստ բազմաժանր ու յուրահատուկ է: Շարունակելով անդրադառնալ նկարչական ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին՝ այս անգամ ձեր դատին ենք հանձնում տաղանդավոր գեղանկարիչ հիպերռեալիստ Յիգալ Օզերիին:
Օզերին ծնվել է 1958թ.-ին՝ Իսրայելում: Այժմ ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում:
Նկարչի աշխատանքները բարձր են գնահատվում ու ցուցադրվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում ու իրենց տեղը գտնում անձնական հավաքածուներում:
Նրա աշխատանքներին նայելիս թվում է, թե ինչ-որ լուսանկարչի Ինստագրամի էջն ես ուսումնասիրում: Այնինչ, լուսանկարներ հիշեցնող այս պատկերներն իրականում հիպերռեալիստական գեղանկարներ են:
«Ժամանակակից նկարիչները» շարքից բազմիցս անդրադարձել ենք հիպերռեալիստական ոճում ստեղծագործող արվեստագետներին, սակայն Օզերին այս ոճը մի նոր մակարդակի վրա է բարձրացնում:
Նրա գեղեցիկ, հստակ դետալների բարդությամբ խորը կտավների համար հաճախ օգտագործվում է ֆոտոռեալիզմ տերմինը:
Օզերիի աշխատանքները գտնվում են ինչ-որ տեղ իրականության ու երևակայության միջև:
Նկարիչը նշում է, որ իրեն ոգեշնչում է բնորդ մոդելների պահվածքը, նրանց հայացքն ու զգացմունքները, և թե ինչպես են շփվում ու ինչպես են իրենց պահում այն միջավայրում, որում նրանց պատկերում է նկարիչը:
© Yigal Ozeri


%20(d)%20-%202.jpg)








![]() |
![]() |






![]() |
![]() |







![]() |
![]() |




Նախորդ անգամ անդրադարձել էինք մեքսիկացի գեղանկարիչ Օկտավիո Օկամպոյին, ում աշխատանքները տեսողական խաբկանք են ստեղծում, ու իրենց մեջ բազմակի պատկերներ պարունակում, որոնք դժվար է միանգամից նկատել:









