Օկտավիո Օկամպոն ծնվել է 1943թ.-ի փետրվարի 28-ին՝ Մեքսիկայի Գուանախուատոյի Սելակա բնակավայրում: Դեռ փոքր հասակից Օկամպոն տարված էր արվեստով: 1961-1965թթ. սովորել է Արվեստի ազգային ինստիտուտի նկարչության ու քանդակագործության դպրոցում: Պետք է նշել, որ Օկամպոյի տաղանդը չի սահմանափակվում միայն գեղանկարչության ու քանդակագործության ոլորտում. նա նաև զբաղվում է դերասանական արվեստով ու պարարվեստով:
1972-1974թթ. սովորել է Սան Ֆրանցիսկոյի արվեստի ինստիտուտում` ավելի խորն ուսումնասիրելով թատրոնի և կինոյի արվեստի ճյուղերը:
1976թ.-ից նա իրեն նվիրել է միայն գեղանկարչությանը:
Նրա ստեղծագործությունները երկակի պատկերներ են արտացոլում, որոնք հաճախ դժվար է միանգամից նկատել: Տեսողական խաբկանք առաջացնող նրա գեղանկարներին հնարավոր չէ միայն մեկ հայացք գցել. դրանք ստիպում են երկար ուսումնասիրել դետալներն ու իրենց մեջ նոր պատկերներ հայտնաբերել:
Ուղղակի առաջարկում ենք ստորև դիտել աշխատանքները:
© Օctavio Օcampo
Հիշեցնենք, որ նախորդ անգամ անդրադարձել էինք Պակո Պոմեկին, ում գեղանկարները հատուկ էֆեկտների ենթարկված պատմական լուսանկարներ են հիշեցնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: