«Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախագծի քվեարկության հարցն այսօր մեկնարկող քառօրյայում է:

Առայժմ հայտնի չէ՝ ինչպես կքվեարկեն իշխանական խմբակցությունները․ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ավելի վաղ նշել էր, թե իրենց դիրքորոշումը կհայտնեն անմիջապես քվեարկությունից առաջ:

Ներքաղաքական կուլիսներում շրջանառվում է ՀՀԿ-ի դիրքորոշման երկու տարբերակ՝ բոյկոտ և «դեմ» քվեարկություն, գրում է Tert.am-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել