ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լուրջ խնիրների առաջ է կանգնել ինչպես Արարատի մարզում, այնպես էլ յուրայինների շրջապատում։ Այս մասին հաղորդում է «Չորրորդ Իշխանություն» թերթը։
Համաձայն թերթի աղբյուրենրի, Կարապետյանը շռայլ խոստումներ է տվել ինչպես Արարատի մարզի բնակչությանը, այնպես էլ ներկուսակցական ինտելեկտուալ կադրերին, որ ՕԵԿ-ի ընտրվելու և իր՝ նախարարի պաշտոնում վերանշանակվելու դեպքում, ինքը մեծ աջակցություն կցուցաբերի։ Մասնավորապես, գյուղացիներին խոսք էր տրվել, որ կտրամադրվեն շռայլ գյուղատնտեսական վարկեր, իսկ յուրայիններին՝ պաշտոններ գյուղնախարարությունում։
Այնուամենայնիվ, ՕԵԿ-ական լավագույն ավանդույթների համաձայն, ոչ գյուղացիներն են վարկի երես տեսել, ոչ էլ ՕԵԿ-ական ակտիվիստները՝ նախարարության կաբինետներ։
Նյութի աղբյուր՝ http://lragrox.blogspot.com/2012/07/blog-post_06.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




