Մարտի ութի հետ կապված ինչ-որ փրոմո թերթոններ են բաժանում ՍԱՍ միայլտեսակիգլամուռնիսուպերում: Մարտի ութը չգիտես ինչ դարձել է անգլերեն women՛s international day.
Wow, ասեմ ձեզ:
Մարտի ութը մի կերպ մարսել էինք, հմի մի քայլ առաջ ենք ընթացել մեր աշխարհինտեգրման գործում, ու դեկտեմբերի 25-ի քրիսմըսի, նոյեմբերի եսիմքանիսի հելլոինի կողքին, տոնում ենք նաև վիմինզ ինթընեշընըլ դեյ: Չմոռանանք նաև մեր եղբայր Վալենծիկին
Էլ չեմ ասում, որ ապրանքատեսականու անվանումները, միավորները լրիվ ռուսերեն են: Ու հայերենով մեծ գրած է "ԳՈՒՄԱՐ", որ գեղի լեզվին տիրապետող գեղցի մասսան, որ պատահաբար հայտնվում է գլամուռի ու eլիտարիզմի կղզյակում, իմանա ինչքան պտի մուծվի:
Էդ էլ տենց:
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/686963.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել