http://blog.armenianherald.com/wp-content/uploads/2011/03/lips.jpgԵթե մի փոքր ուշադրություն դարձնենք կամ եթե անգամ բացարձակ անտարբեր անցնենք փողոցով, մտնենք համալսարան կամ պարզապես դուրս նայենք պատուհանից, ապա կտեսնենք. խմբով կանգնած են երիտասարդ աղջիկներ կամ տղաներ: Նրանց է մոտենում եւս մի երիտասարդ եվ բարեւելու փոխարեն հերթով համբուրում բոլորին: Դե Դուք կասեք՝ ի՞նչ զարմանալու բան կա որ. սովորական համբույր է էլի: Բայց պարզվում է, որ կա: Այն էլ ոչ թե պարզապես զավեշտ է, այլ լուրջ խնդիր: Հիմա իրար համբուրում են ոչ միայն աղջիկները, այլեվ տղաները, ու իրար այտ են համբուրում ոչ միայն մոտիկ ընկերները, այլեւ… Հիմա մենք համբուրում ենք ծանոթին, ծանոթի ծանոթին /փաստորեն անծանոթին/, այսինքն տեսականորեն բոլորին: ԵՎ ի՞նչ:  Յուրաքանչյուր ծանոթի  մենք համբուրում ենք օրը 2 անգամ՝ բարեւելիս եվ հրաժեշտ տալիս, միջինը հանդիպում է օրեկան 10 ծանոթ, հետեւաբար 20 կորած համբույր: Իսկ որքա՞ն հաճախ ենք համբուրում մեր եղբորը, քրոջը, ծնողներին, որոնց շատ ենք սիրում: Հազվադեպ: Եվ հետո օրը մոտ 20 անգամ հենց այնպես ուրիշներին համբուրելուց հետո արդեն թուլանում է սիրած էակին համբուրելու ցանկությունը, ընկնում է համբույրի արժեքը, ինչպես շատ գործածված ցանկացած իրի: Պատահական չէ, որ  համբույրի ստացած լայն ժողովրդականությունը արտահայտվում է  նաեւ տնտեսության մեջ, օրինակ ՛՛MAP՛՛ ընկերության արտադրած «Պաչիկ» գինիները:

Հայտնի է, որ մենք քրիստոնյա ենք: Հետեւաբար, ծանոթ լինելով Աստվածաշնչին, պետք է իմանանք, որ քրիստոնյաների մոտ ընդունված չէ միմյանց այտ համբուրելը: Հիսուսի աշակերտները համբուրում էին նրա ձեռքը՝ ի նշան հարգանքի, եւ միայն դավաճան Հուդան համբուրեց Հիսուսի այտը: Երբ մենք բարեւում ենք, նայում ենք դիմացինի աչքերին, որը անկեղծության, շիտակության, փոխըմբռնման նշան է, իսկ այտը համբուրելիս, ինչպես Հուդայի դեպքում, բացակայում է աչքերի կոնտակտը, որը հնարավորություն է տալիս, փախցնելով հայացքը , կեղծել, ստել եւ թաքցնել իրական մտադրությունները: Դարերի ընթացքում ընդունված է եղել համբուրել մեծ տիկնոջ ձեռքը, իսկ տղամարդիկ միմյանց ձեռք են սեղմել՝ ցույց տալով, որ զինված չեն: Իսկ հիմա այդ պատմական սովորույթները աստիճանաբար իրենղ տեղը զիջում են համբույրներին, որոնք մեր մշակույթի համար օտար են:

Իսկ մուսուլմանները իրար հանդիպելիս 4 անգամ համբուրվում են, որն էլ նրանց մոտ է համարվում վստահության նշան: Դա նրանց թույլ է տալիս զգալ մուսուլմանների մաշկին հատուկ հոտը: Նրանք այդ հոտի միջոցով ճանաչում են նույն տարածքում ապրող յուրայիններին: Իմիջիայլոց, նշենք, որ մաշկին ներհատուկ հոտը բնորոշ սննդակարգի եվ կլիմայի հետեվանք է:

Համբույրը մեր կենցաղում արմատավորվել է վերջին տասնամյակներում /90-ականներից հետո/՝ հայ ժողովրդի ինքնության որոշակիացման եվ կողմնորոշման համար կարեւոր փուլում /չանտեսենք այն փաստը, որ, ճիշտ է, նվազ չափով, բայցեւայնպես համբույրը գործել է նաեվ ԽՍՀՄ-ի կազմում եղած տարիներին/: Նաեւ նկատելի է, որ սկզբնական 1 համբույրին հիմա սկսել է փոխարինել 2-ը:

Գլոբալիզացիա, համասեռամոլության տարածում, եվրոպականացում…

Արդյո՞ք հայկական արժեհամակարգում կատարվող փոփոխությունները/խոսքը համբույրների մասին է/ նախանշանները չեն մոտալուտ միջմշակութային գլուխկոնծու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել