1in.am-ը գրում է.
Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել երկրում ապահովել խոսքի և կարծիքի ազատությունը՝ փոխանցում է Իրանի պետական IRINN հեռուստաալիքը:
Պետության ղեկավարը այդ հայտարարությունն արել է Թեհրանում Մամուլի և տեղեկատվական գործակալությունների 20-րդ փառատոնի փակման արարողությանը:
Նրա խոսքերով՝ խոսքի և կարծիքի ազատությունը կապահովի երկրի զարգացումը:
«Փակ հասարակությունը տառապում է վստահության պակասից»,- նշել է Ռուհանին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_iran_256375.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



