Այն բանից հետո, երբ հայտարարեցի, որ ցանկություն ունեմ մասնակցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, այդ թատրոնում ոմանք իրար են խառնվել, այն աստիճան շփոթվել, որ սկսել են ամեն մի հոդվածի ու հրապարակման տակ իմ «ձեռագիրը» փնտրել...
Երբեք ուրիշների անվան տակ չեմ թաքնվում, երբեք թիկունքից չեմ խփում, խոսում եմ առերես, հպարտ եմ իմ ստորագրությամբ, որին ծանոթ են ոչ միայն Հայաստանում...
Դեմ եմ երկրի գլխավոր թատրոնի մասին գրվող այն հոդվածներին, որտեղ ուշադրության կենտրոնից դուրս է մնում ստեղծագործությունը, որտեղ խեղաթյուրվում են փաստերը:
Իսկ ի՞նչ եմ մտածում այդ թատրոնի մասին, ինչպե՞ս եմ գնահատում նրա ստեղծագործական նկարագիրը՝ առաջիկայում հանդես կգամ հոդվածով և ամեն ինչ կասեմ:
Այնպես որ, մութ գործերի սիրահարները թող ինձ իրենց արշինով չչափեն և ուրիշների հոդվածների լինքերն էլ իմ ընտանիքի անդամներին չուղարկեն: Ի տարբերություն ոմանց, մենք որևէ մշակութային հաստատությունում «ընտանեկան կապալ» չենք հիմնել, ամեն մեկս պատասխանատու է իր արտահայտած մտքերի համար:
Ուրեմն, առաջիկայում իմ հոդվածը...
Կասեմ այն, ինչը պարտավոր էին ասել երաժշտագետները...



