1in.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ միջազգային հանրության ուշադրությունն Ուկրաինայից կշեղի ինչ-որ նոր ճգնաժամ: Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում «Եվրոպական ժողովրդական կուսակցության» կոնգրեսի ժամանակ նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հայտնում է ուկրաինական ТСН հեռուստաալիքը:

«Պուտինը չի հավատում, որ կարող են պատժամիջոցներ ներմուծվել: Նա այլևս լուրջ չի ընդունում Արևմուտքին: Նա հույս ունի, որ այստեղ կխոսեն, քանի դեռ չի առաջացել ինչ-որ ուրիշ ճգնաժամ, և բոլորը կմոռանան Ուկրաինայի մասին: Այդպես տեղի ունեցավ նաև Վրաստանում: Այսինքն՝ ինչո՞ւ Պուտինը գործի այլ կերպ, եթե նա արդեն փորձ է ձեռք բերել Վրաստանի օրինակով՝ շատ նման իրավիճակում»,- նշել է Սաակաշվիլին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 6-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուս պաշտոնյաների դեմ, որոնց պատասխանատու է համարում Ուկրաինայի ամբողջականության սպառնալիքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել