Գրածս կրքոտ,
Սիրելս հևքոտ…
Քայլերս գրքոտ`
Մտքերս …

Մոլուցքս թմրած
Հուշերս թրմած
Հույսերս ապշած
Ապրածս` խրտնած:

Խավարս փսոր
Լույսերս` բոսոր
Հավատս մոլոր
Ներելս` օրոր:

Մերելս սերոտ
Լսելս կուրոտ:
Հոսելս քարոտ
Քարերս փոսոտ…

Խոսքերս հոսող,
Մորմոքս մրսող
Հոգսերս լռող
Լռելս… զոռով:

Սիրելս ը…
Քայլերս …ը
Գրելս.. 
Հա` մտքերս էլ` մ... Ոլոր...

Tags: բան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել