ԲԱՑԱՌԻԿ. ԵՄ-ն դատապարտել է ՌուսաստանինArmnewstv.am-ը գրում է.

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում քննարկել են Ուկրաինական ճգնաժամը, Ռուսաստանին սպառնացել պատժամիոցներով, Մոսկվայից պահանջել են դուրս հանել զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և սկսել բանակցություններ Կիևի հետ: ԵՄ ղեկավարներն արդեն անցել են հակառուսական քայլերի, դադարեցրել են վիզային ռեժիմի դյուրացման բանակցությունները և հունիսին Սոչիում սպասվող G 8-ի գագաթնաժողովի պատրաստությունը: Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունների մասին խոսելով` վարչապետ Յացենյուկը եվրապաշտոնյաներին է ներկայացրել Ուկրաինայի դիրքորոշումը:

Արտահերթ հավաքին ներկա են եղել Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը: Օլանդը հայտարարել է, որ նրանք ավելի կոշտ կլինեն, եթե Ռուսաստանը շարունակի իր քաղաքականությունը: Ուկրաինայի վարչապետը վերահաստատել է իր դիրքորոշումը` ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել