Armnewstv.am-ը գրում է.
ԵԺԿ լիագումար նստաշրջանին Սերժ Սարգսյանը խոսել է Ուկրաինական իրադարձությունների մասին, մտահոգություն հայտնել դրամատիկ զարգացումների վերաբերյալ: Նախագահի խոսքով` Եվրոպական միությունն ու արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առաջ: Սերժ Սարգսյանի խոսքով` հարաբերությունների ընդլայնումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: ՀՀ Նախագահն ասել է, որ այսօր Թուրքիան ոչ միայն չի զղջում ցեղասպանության համար, այլև շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ունեցող քաղաքականությունը, որի հիմքում այլատյացությունն է:
Նախագահը խոսել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին, վերահաստատել Երևանի դիրքորոշումը հարաբերությունները շարունակելու և խորացնելու գործում: ՀՀ Նախագահի ԵԺԿ նստաշրջանի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության կարճ բանաձևը: Հայաստանը շարունակելու է վարել շահերի համադրության և ներդաշնակեցման քաղաքականությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



