Այսօր կառավարության որոշումով հաստատվեց երեխայի ծննդյան միանվագ գումարը չափը, համաձայն որի առաջին և երկրորդ երեխայի դեպքում ընտանիքները կստանան 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխաների դեպքում՝ 1 միլիոն դրամ, իսկ 4-ից հետո յուրաքանչույր երեխայի համար 1,5 միլիոն դրամ: Կարծում եմ սկսած երրորդ երեխայից գումարի կտրուկ ավելացումը սկզբունքորեն ճիշտ է, քանի որ հայերը 1-2 երեխա առանց դրամական խրախուսման էլ կունենան, իսկ սկսած երրորդ երեխայից 1 միլիոն դրամ փոխհատուցումը շատ ընտանիքների համար լրացուցիչ խթան կհանդիսանա, որ նրանք երրորդ երեխան ունենան: Հատկապես վարկերի տակ ճռացող ընտանիքներում ծնելիության մակարդակի զգալի աճ եմ կանխատեսում:)))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=463148003785484&id=100002708650938&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել