Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

 5  Անդերսոն Քուպեր

Anderson_Cooper

Անդերսոն Քուպերը հայտնի է իբրև հեռուստահաղորդավար: Նա իր հեղինակային հաղորդումն ունի, որը հեռարձակվում է CNN ալիքով: Իր հեռուստատեսային շոուից նա ստանում է 10 միլիոն դոլար: Նա մեծացել է բավականին հարուստ ընտանիքում: Քուպերի մայրը՝ Գլորիա Վոնդերբիլթը, մեծահարուստ Վոնդերբիլթների ընտանիքի ժառանգն է: Գլորիայի կարողությունը կազմում է 200 միլիոն դոլար: Վոնդերբիլթների մեծ կարողությանը սկիզբ է դրել Քուպերի պապի մեծ պապը՝ Կորնելիուս Վոնդերբիլթը: Նա երկաթուղային արդյունաբերության բիզնեսմեններից էր: Նրա պատվին Նյու Յորքում անգամ արձան է կանգնեցվել: Այսպիսով՝ Քուփերը հարուստ էր ի ծնե, և ոչ թե հարստացավ հայտնի դառնալուց հետո:

 4  Թեյլոր Սվիֆթ

Taylor Swift

Թեյլոր Սվիֆթը ծնվել է 1989 թ.-ին՝ Անդրեա Ֆինլեյի ու Սքոթ Քինգսլի Սվիֆթի ընտանիքում: Նրա հայրը Մերիլ Լինչի համար ֆինանսական խորհրդատու էր աշխատում, իսկ նրա մայրը՝ մի հիմնադրամի մարքեթինգի բաժնի գործադիր տնօրեն էր: Մի խոսքով, Թեյլոր Սվիֆթը առաջնակարգ դաստիարակություն էր ստանում: Նա մեծացել է Փենսիլվանիայում՝ իր ընտանիքի 11-հեկտարանոց ագարակում, հաճախել մասնավոր դպրոցներ և արձակուրդներն անցկացրել Նյու Ջերսիում գտնվող իրենց ծովափնյա ամառանոցում: Ներկայումս Քուպերը Big Machine Records ընկերության 3 տոկոսի տերն է: 

 3  Մայլի Սայրուս

2012 iHeartRadio Music Festival - Day 1 - Press Room

Մայլի Սայրուսի անունը հաճախ է հայտնվում ամենահայտնի ամսագրերի էջերին: Մայլիի ծնվելու տարում նրա հոր Achy Breaky Heart  (թարգմանաբար՝ կոտրված ցավատանջ սիրտ) երգը արդեն Billboard Country Charts-ի առաջին հորիզոնականում էր, իսկ Billboard Hot 100-ում այս երգը զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը: Երգի 1.5 մլն. օրինակ վաճառվեց, ինչից հետո Բիլի Ռեյ Սայրուսը հարուստ ու հայտնի դարձավ: Երաժշտական հաջող կարիերայով չբավարարվելով՝ նա իր դստեր հետ միասին գլխավոր դեր ստանձնեց Hanna Montana հեռուստաշոուում:  Hanna Montana-ն Մայլի Սայրուսին աննախաեպ հաջողություն, ինչպես նաև հարստություն բերեց: Ներկայումս Մայլի Սայրուսը հայտնի է ողջ աշխարհով: Նրա կարողությունը կազմում է 150 միլիոն դոլար: Նա համարվում է ամենահարուստ երիտասարդ աստղերից մեկը:  

 2  Լեդի Գագա

Lady_Gaga

Լեդի Գագայի իսկական անունը Ստեֆանի Ջոան Անջելիան Գերմանոտա է: Նա ծնվել է Սինթիա Բիսեթի և Ջոզեփ Գերմանոտայի ընտանիքում: Նրա հայրը հաջողակ ու հարուստ ձեռնարկատեր է, ում ընկերությունը Wi-Fi սարքեր է տեղադրում հյուրանոցներում ու ռեստորաններում: Գագան բավականին ճոխ մանկություն է ունեցել: Նա իր մանկությունն անցկացրել է Նյու Յորքի Ափեր Ուեսթ Սայդում: Թեպետ Լեդի Գագայի ծնողները շատ հարուստ չէին, երբ նա ծնվեց, սակայն իրենց դստեր վաղ մանկության տարիներին նրանք հասցրել էին բավականին մեծ հարստություն դիզել: Լեդի Գագան ժամանակակից ամենահայտնի փոփ աստղերից է: Նրա ծնողները, անշուշտ, կհպարտանան իրենց դստեր 190 միլիոն դոլարի կարողությամբ:

 1  Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը    

julia-louis-dreyfus-

Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը հայտնի է ամերիկյան «Սայնֆելդ» հեռուստասերիալից: Այնուամենայնիվ, քչերն են տեղյակ, որ նա սերում է չափազանց հարուստ ընտանիքից: Նա Ջերարդ Լուիս-Դրեյֆուսի՝ Louis Dreyfus Energy Services ընկերության տնօրենի դուստրն է:  Նրա ընտանիքը հարուստ էր դեռևս 1850-ականներից: Հենց այդ ժամանակաշրջանում նրա պապի մեծ պապ Լեոպոլդ Դրեյֆուսը հիմնադրեց Louis Dreyfus Group-ը: Սա մի բազմազգ ընկերություն է, որը զբաղվում է տարբեր արտադրատեսակների վաճառքով: Նրա ընտանիքը մինչ օրս էլ այս բիզնեսի սեփականատերն է: Ջուլիան դեռևս չի ժառանգել գումարը, սակայն քանի որ նա ընտանիքի ավագ երեխան է, ասում են, որ նրա ընտանիքի 4 միլիարդ դոլարի կարողության մեծ մասը հենց նրան է հասնելու: Նա իր սեփական ուժերով հաջողության է հասել տարբեր հեռուստաշոուներում (Seinfeld, The New Adventures of Old Christine) մասնակցություն ցուցաբերելով: Նշենք նաև, որ  «Սայնֆելդի» վերջին մի քանի եթերաշրջաններին Լուիս Դրեյֆուսը մի էպիզոոդի համար 600.000 դոլար էր ստանում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել