Հարուստ է համարվում այն մարդը, ով մեծ կարողություն ու ռեսուրսներ ունի: Ծնվելով հարուստ ընտանիքում՝ մարդ սեփական կարողությունը դիզելու ավելի մեծ հնարավորություններ է ունենում: Այս ցուցակում ընդգրկված հայտնի մարդկանցից շատերն ունեն այնպիսի ծնողներ, որոնք հայտնի ու հարուստ երգիչներ և դերասաններ էին, նախքան իրենց երեխաները հայտնի կդառնային: Ցուցակում առկա են և այնպիսի մարդկանց անուններ, որոնք ծնվել են ազդեցիկ բիզնեսմենների ընտանիքում: Նրանց բոլորին միավորում է այն, որ նրանք ի ծնե հարուստ են եղել:

 10  Ռոբին Թիք. կարողությունը՝ 15 միլիոն դոլար

Robin_ThickeՌոբին Թիքն Ալան Թիքի որդին է: Ռոբինի հայրը Growing Pains հեռուստաշոուում  խաղացել է Դոկտոր Սիվերի դերը: Այս զվարճալի շոուն Նյու Յորքում բնակվող մի հարուստ ընտանիքի մասին էր:  Թիքի մայր Գլորիա Լորինգը նույնպես դերասանուհի է, թեպետ նա այնքան հայտնի չէ, որքան իր ամուսինը: Մեծանալով դերասանների ընտանիքում՝ Blurred Lines-ի այս երգիչը հարուստ էր աստղի կարգավիճակ ձեռք բերելուց դեռևս շատ առաջ: Ներկայումս նրա կարողությունը կազմում է 15 մլն. դոլար:

 9  Փոլ Ջամատի. կարողությունը՝ 25 մլն. դոլար

Paul_GiamattiՓոլ Էդուարդ Վալենտին Ջամատին ծնվել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր Անջելո Բարլետ Ջամատիի ընտանիքում: Հետագայում նրա հայրը դարձավ այդ համալսարանի ռեկտորը: Թեպետ նրա մայրը մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի էր, նա սկսեց դերասանական գործունեություն ծավալել: Մանկական տարիքում Փոլը մասնավոր դպրոցներ է հաճախել: Նա լավ դաստիարակություն է ստացել և անհոգ մանկություն ունեցել: Ջամատին թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի աստիճանը ստացել է Յեյլի համալսարանից, ապա մասնակցել է Բրոդվեյի թատրոնի մի շարք նախագծերում: Թեպետ ներկայումս նրա կարողությունը կազմում է ընդամենը 25 մլն. դոլար, նա համարվում Հոլիվուդի առաջնակարգ դերասաններից մեկը:

 8  Փսի. կարողությունը՝ 25 միլիոն դոլար  

Psy

Փսիի (Psy) աստղային կարիերան սկիզբ առավ այն ժամանակ, երբ «Oppa Gangnam Style» երգի տեսահոլովակն աննախադեպ մեծ տարածում գտավ YouTube-ում (մոտ 1.864 միլիարդ դիտում): Նա ծագումով Հարավային Կորեայի Սեուլ քաղաքի Կաննամգու (Gangnam) թաղամասից է: Սա Սեուլի ամենահարուստ թաղամասերից մեկն է: Այն ասես Հարավային Կորեայի Բեվերլի Հիլզը լինի: Կաննամգու թաղամասում բնակվող ընտանիքների մեծ մասի նման Փսիի ընտանիքը ևս շատ հարուստ էր: Նրա հայրը DI Corporation-ի գործադիր տնօրենն է, իսկ նրա մայրը ռեստորանի սեփականատեր է: Զարմանալի չէ, որ մոտ 25 միլիոն դոլարի կարողության տեր Փսին ցանկանում է կյանքից քաղել առավելագույնը: Էլ ի՞նչ ասենք: Օպա Գանգնամ սթայլ:  

 7  Ադամ Լևին. կարողությունը՝ 35 միլիոն դոլար

  Adam_LevineԱդամ Լևինը Maroon 5 հայտնի խմբի մենակատարն է: Նա մեծ համբավի հասավ The Voice հեռուստաշոուի շրջանակներում որպես մարզիչ աշխատելու ժամանակ: Նրան հաջողվել է հմայել Victoria Secret-ի մոդել Բեհաթի Փրինսլուին: Նրանք իրենց ամուսնության մասին հայտարարեցին դեռևս 2013 թ.-ին:  

Ներկայումս նրա կարողությունը հասնում է մոտ 35 միլիոն դոլարի: Ադամ Լևինը համարվում է հեռուստատեսային ռեալիթի շոուների ամենահարուստ աստղերից մեկը: Այնուամենայնիվ, բացի հայտնի աստղ լինելուց, Ադամ Լևինը Ֆրեդ Լևինի՝ M. Fredric խանութների ցանցի հիմնադրի որդին է: Նա մեծացել է Լոս Անջելեսում և հաճախել Բրենթվուդ դպրոցը: Սա մի մասնավոր դպրոց էր, որտեղ էլ նա հանդիպեց երաժշտական խմբի անդամներից երկուսին: Այսպիսով, դեռևս նախքան հայտնի դառնալը, նա հարուստ և ազդեցիկ մարդկանցով էր շրջապատված:

 6  Չևի Չեյզ. կարողությունը՝ 50 միլիոն դոլար  

Chevy_ChaseՉևի Չեյզը հայտնի է «Արձակուրդներում» խաղացած իր դերերով: Չեյզի հայրը հայտնի լրագրող ու գրքերի խմբագիր էր: Մանկական հասակում նրա մորը որդեգրեց Կոռնելիուս Վոնդերբիլթ Քրեյնը՝ Crane Plumbing ընկերության ժառանգը: «Համայնք» հեռուստասերիալում Չևի Չեյզը մարմնավորում էր Փիրս Հոութորնի կերպարը: Այդ դերի մեջ արտացոլված է Չեյզի անձնական հարուստ կյանքը: Ներկայումս Չեյզի հարստությունը հասնում է մոտ 50 միլիոն դոլարի:  

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել