Ըստ «Չորրորդ ինքնիշխանության» երեկ Տիգրան Սարգսյանը հանդիպել է «շեֆերին» ու նրանց մոտ մի լավ դժգոհել նախարարական կորպուսից:
«Վարչապետը սկզբում շտապել է հանդիպել իր պաշտելի հովանավոր Ֆլեշ Բարսեղին ու նրա հետ ունեցած երկարատեւ զրույցի ընթացքում խիստ գանգատվել այն հանգամանքից, որ նախարարներն այլեւս անկառավարելի են դառնում եւ որ ճիշտ կլինի թեկուզ հենց այս պահին նրանցից մի քանիսին պաշտոնանկ անել:
Վարչապետ Սարգսյանը նաեւ խոր ափսոսանք է հայտնել այն առիթով, որ ինքը սրանից մի որոշ ժամանակ առաջ լավ-լավ բաներ է ասել այսօր իրենց շատ վատ դրսեւորող նախարարների մասին: Նույն լուրերի համաձայն, ասում են, որ վարչապետ Սարգսյանը իր դժգոհությունները մեկ առ մեկ հնչեցրել է նաեւ Բաղրամյան 26-ում` պարզ բացատրելով, որ իր համար ընդունելի չէ որոշ նախարարների վարքագիծը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Ի դեպ նախարարների այս վարքը բնավ էլ տարօրինակ չէ և լիովին տեղավորվում է այն կոնցեպցիայում, որը նախագծել էի մինչ Տիգրան Սարգսյանը վերաառաջադրումը վարչապետի պաշտոնում: Միայն հիմարի համար պարզ չէ, որ Սարգսյանը լավագույն դեպքում կպաշտոնավարի մինչև 2013-ի նախագահակն ընտրություններ, իսկ իր պաշտոնին վերանշանակվեց միմիայն այն պարզ պատճառով, որ Նախագահը ստրեսային փոփոխություններ չէր ուզում ընտրություններից առաջ (չնայած որ ողջ Հայկական լեռնաշխարհում Սերժ Սարգսյանը միակ մարդն էր, ով կողմ էր Տիգրան Սարգսյանին վարչապետ տեսնելու հեռանկարին): Այսօր ունենք այն ինչ ունենք: Լկտիացած նախարարներ, ովքեր չեն ուզում ենթարկվել մեկին ում երգն ակնհայտորեն երգված է: Ու նրանց կարգի հրավիրել ոչ մի Ֆլեշ Բարսեղ չի կարող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել