«The Daily Mail» պարբերականը տանկերի հսկայական գերեզմանոց պատկերող լուսանկարներ է հրապարակել:
Ժամանակին պատերազմական այս մահացու մեքենաները, ժանգոտած մասունքների վերածված, կանգնած են բազմաթիվ շարքերով: Ընդհանուր առմամբ, տանկերի թիվը հասնում է մոտավորապես 400-ի: Տանկերի այս գերեզմանոցը գտնվում է Խարկովի գաղտնի զինապահեստում, որը Ռուսաստանի սահմանից գտնվում է 32 կմ հեռավորության վրա:
Ժամանակին ակտիվորեն գործող տանկերի վերանորոգման այս կենտրոնը դադարել է գործածվել 1991թ.-ին՝ Սովետական Միության փլուզումից հետո:
Զինանոցը մասնագիտացված էր T-64, T-72 և T-80 տանկերի արդիականացման աշխատանքներում, որոնք արտադրվում էին դրա մոտ գտնվող Խարկովի Մալիշևի գործարանում:
Իտկինն պատմել է. «Ինձնից մի քանի ամիս է պահանջվել այս վայրը գտնելու համար: Տեղանքը խիստ հսկողության տակ է, սակայն երբ ես գնացի այնտեղ, տարածքում ոչ ոք չկար: Կարծում եմ՝ բախտս իսկապես բերել էր: Երբ ես ներս մտա, երկու ժամ քայլում էի այդ տարածքում»,-պատմել է լուսանկարիչը՝ ավելացնելով, որ 400 տանկ մեկ վայրում շարքերով կանգնած տեսնելն ուղղակի ապշեցուցիչ էր:
Երբ 1960-ականներին ու 1970-ականներին այն դեռևս նոր էր գործարկվում, այստեղ ամսեկան ավելի քան 60 տանկ ու 55 շարժիչ էին վերանորոգվում:
Երբ 1991թ.-ին Սովետական Միությունը փլուզվեց, Ուկրաինան ոչ միջոցներ ուներ, և ոչ էլ ցանկություն՝ վերաօգտագործելու գործարանը:
Ինչևէ, գործարանը երբեք պաշտոնապես չի փակվել:
«The Daily Mail» պարբերականը նաև հավելել է, որ անհրաժեշտության դեպքում տանկերը կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ: