1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը մտադիր է հրաժարվել այս տարվա հունիսին Սոչիում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի մասնակցությունից Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին այսօր հատնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրներն:
Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ կլինի Սոչիում ընդունելու G8-ի առաջնորդների, եթե նրանք ցանկանում են մասնակցել գագաթնաժողովին: «Պատրաստ կլինենք մեզ մոտ ընդունել մեր գործընկերներին: Եթե նրանք չեն ցանկանա գալ, ապա պետք չէ»,- ասել է Պուտինը:
Պաշտոնատար անձինք ասում են, որ Օբաման չի մասնակցի G8-ի գագաթնաժողովին, եթե Ռուաստանը չփոխի իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով՝ փոխացնում է Reuters-ը:
Ավելի վաղ ԱՄՆ-ն ու «Մեծ ութնյակի» այլ երկրեր հայտնել էին, որ սառեցնում են նախապատրաստությունները, սակայն չեն հրաժարվել մասնակցությունից ամբողջությամբ:



