«G7-ի երկրների ներկայացուցիչները` ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան, քննարկում են առաջիկա շաբաթներին գագաթնաժողովի անցկացման հարցը,- այս մասին հայտնել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը,-ես այս թեմայով հանգստյան օրերին խոսել եմ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Գիտեմ նաև, որ գագաթնաժողովի անցկացման մասին բանակցություններ են ընթանում G7-ի ներկայացուցիչ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև»:

Հիշեցնենք, որ Սպիտակ տան մամլո ծառայությունն օրերս G7-ի կողմից հայտարարություն էր տարածել՝ Սոչիում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի նախապատրաստումից հրաժարվելու մասին և կանգնեցրել էին նախապատրաստական աշխատանքները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել