Ռուսաստանը կարող է ընտրել միջազգային իրավունքը հարգելու ուղին և գործել՝ ըստ Հելսինկյան համաձայնագրի և ՄԱԿ-ի կանոնադրության: Եթե էթնիկ ռուսներին վտանգ էր սպառնում, և նա ուզում էր պաշտպանել նրանց, ապա մենք կաջակցեինք նրան, կաջակցեր նաև ուկրաինական կառավարությունը: Բայց դրա համար պետք է աշխատել Ուկրաինայի լեգիտիմ իշխանությունների հետ, ինչպես խոստացել է Ռուսաստանը: Ամբողջ երկրով պետք է գործի դնել միջազգային դիտորդներին: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրոք կարող են տեսնել և վեր հանել սպառնալիքները: Մենք Ուկրաինայի կառավարության և Եվրոպական Միության հետ խնդրում ենք թույլ տալ, որ Ուկրաինա ժամանեն մեծ թվով դիտորդներ, ովքեր կհետևեն իրադարձություններին, դատավոր կլինեն և կեղծիքը կտարբերակեն ճշմարտությունից:
Եթե Ռուսաստանը ուզում է թուլացնել լարվածությունը, նա կարող է իր զորքերը հետ կանչել Ուկրաինայից և գործել ըստ 1997 թվականի համաձայնության, ոչ թե ավելացնի իր զորքերի թիվը:
Բայց եթե Ռուսաստանը ընտրություն կատարի կոնֆլիկտի դեէսկալացիայի ուղղությամբ, և չհամագործակցի Ուկրաինայի կառավարության հետ (ինչի հույսը մենք ունենք), ապա մեզ այլ ելք չի մնում, քան էլ ավելի խորացնել Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և դիվանագիտական մեկուսացումը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն և իր գործընկերները ամեն հարցում կաջակցեն Ուկրաինային:



