Կարծում եմ՝ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները ընդամենը մուսկուլների ցուցադրություն է, և դեռևս հնարավորություն կա դիվանագիտական միջոցներով լեզու գտնել Ռուսաստանի հետ, սակայն համոզված եմ, որ առանց լուրջ զիջումների Ուկրաինայի և Արևմուտքի կողմից Ռուսաստանը հեշտ չի համոզվի և կփորձի կորզել առավելագույնը զորքերը դուրս բերելու դիմաց: Մասնավորապես կարծում եմ՝ Ռուսաստանը մկանների այս ցուցադրությամբ ձգտում է առավելագույն ինքնավարություն ապահովել առավելապես ռուսներով բնակեցված Ուկրաինայի տարածքներում, ինչպես նաև կպահանջի զերծ մնալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության այդ երկրի ղեկավարների մտադրություններից, ինչպես նաև հետագայում ուկրաինական քաղաքականության վերաձևակերպումների դեպքում պարտադիր հաշվի առնել Ռուսաստանի շահերը և չանել քայլեր, որոնք այս կամ այն կերպ կվնասեն Ռուսաստանի շահերին: Կարծում եմ՝ այս պայմանների բավարարման դեպքում Ռուսաստանի հետ կարելի կլինի ընդհանուր լեզու գտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել