a4Footsport.am-ը գրում է.

Այսօր Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում ընթացող տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական 15-րդ առաջնությունում, որը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին, կայացան 2-րդ մրցափուլի հանդիպումները: Մրցաշարի առաջին օրը ստուգատեսում հաղթանակով մեկնարկած 94 մասնակիցներից միայն 28-ը կարողացան զարգացնել հաջողությունն, և 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնելով, սկսեցին գլխավորել մրցաշարյաին աղղյուսակը: Մրցաշարը հաղթանակով սկսած Հայաստանի 16 շախմատիստներից  2-րդ մրցափուլում իրենց 2-րդ հաղթանակը տոնել հաջողվեց միայն 4-ին՝ Արտաշես Մինասյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, Արման Փաշիկյանին և Զավեն Անդրիասյանին:Ստուգատեսում 1-ին հաղթանակները տարան Վլադիմիր Հակոբյանը , Գաբրիել Սարգսյանը , Սավել Տեր –Սահակյանը , կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը , ինչպես նաև Արա Մինասյանը, Արթուր Չիբուխչյանը ,մինչ 12 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Հայկ Մ. Մարտիրոսյանը: Ռուսասատանը ներկայացնող գրոսմայստեր Արթուր Գաբիելյանը ոչ-ոքի խաղաց աշխարհահռչակ շախմատիստուհի Հուդիթ Պոլգարի հետ:

a12

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել