Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն Ղրիմի: Քըզըլայ հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ խստորեն քննադատության է ենթարկվել Ռուսաստանի քաղաքականությունը և ռուսական զորքերի մուտքը Ղրիմի թերակղզի: Ցույցին մասնակցել են Թուրքիայի տարբեր քաղաքներից Անկարա ժամանած մարդիկ, ինչպես նաև, այսպես կոչված, «Ղրիմի թուրքերի միավորում», «Արևելյան Թուրքիստան միավորում» և «Հարավային Ադրբեջանի միավորում» կազմակերպությունների անդամները: Հնչել են «Թուրքիա, Ղրիմին ձայն տուր», «Հայրենիք, ազգ, Ղրիմ», «Երեկ Ստալին, այսօր Պուտին», «Վերջ Ղրիմի օկուպացմանը» կարգախոսներ: Ակցիային ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Թուրքիայում սովորող ադրբեջանցի ուսանողները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել