Նախագահ Տեր-Պետրոսյանի հետևյալ միտքը, այն է` «Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է», պետք է ընկալել հետևյալ կոնտեքստում` «Սերժ Սարգսյանի ռեժիմի պարագայում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է»: Այսինքն, եթե ոմանք ցանկանում են Սերժ Սարգսյանին ստիպել, որպեսզի նա մտափոխվի ու խելքի գա, ապա նման ցանկությունները փուչիկ են, քանի որ Սերժի համար ՄՄ-ից դուրս գալը նույնն ա, ինչ հրաժարականի դիմում գրելը:
Իսկ եթե իրականում կոնտեքստ գոյություն չունի և Տեր-Պետրոսյանի կողմից այդ միտքը իրոք որպես «անժամկետ» ա կիրառվել, ապա դա միանգամայն հակասում ա Տեր-Պետրոսյանի կողմից հենց նույն ելույթում ձևակերպված մեկ այլ մտքին, այն է` «քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը` մնայուն»: Այսինքն` «եթե քաղաքական միություններն անցողիկ են, ապա ինչպե՞ս կարող ա ՄՄ-ն անդամակցությունը անշրջելի լինել»: Բացի այդ, նման միտք «անժամկետ»-ով կարելի էր արտահայտել այն դեպքում, երբ դու դրական ես տրամադրված նման իրադարձությանը, այսինքն` ՄՄ-ին միանալուն: Սակայն Տեր-Պետրոսյանը բազմիցս ա խոսել Հայաստանի հավասարակշռված քաղաքականություն վարելու հրամայականի մասին, իսկ Սերժի կողմից ՄՄ-ին միանալը դեռ անցած տարվա սեպտեմբեր ամսին որակել էր որպես` Եվրոպայից շրջադարձ դեպի Ռուսաստան: Այսինքն` Տեր-Պետրոսյանը հստակ ձևակերպել ա, որ ՄՄ-ին միանալը հստակ կողմնապահություն ու հավասարակշռված քաղաքականության խախտում ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202827407153474?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել