gagik tsarukyanA1plus.am-ը գրում է.

ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը իրեն տանջող հարցերի պատասխանները գտնում է իր գրքերում. « Խորհում ես եւ անվերջ խորհում, խոսիր,որ սիրտդ ճաք չտա, թունելի վերջում չկա լույս, վառանյոկ է,կռուգոմ սուկեք են, մարդ չկա»:

Ըստ բանաստեղծ-պատգամավորի, այսօր անիմաստ է խոսել Ծառուկյան-Իվանիշվիլի ընդհանրությունների կամ տարբերությունների մասին, ինքը չգիտի` դրանք կա՞ն, թե չկան, բայց Ծառուկյանն ուրիշ է, մարդկության մի նոր տեսակ

«Նրա արյան մեջ խոսում է Աստծո գործակիցը եւ ես նրան համարում եմ որպես երկրի ճակատագրողի տեսակ»,-ասաց նա։

Ըստ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի՝ Գագիկ Ծառուկյանը ոչնչով պակաս չէ Բիձինա Իվանաշվիլիից, նա նույնպես կարող է առաջնորդել ժողովրդին առանց հեղափոխական ցնցումների

«Ես միշտ ասել եմ՝ որեւէ հեղափոխություն ցանկալի չի, որովհետեւ դա շատ վնաս է,պետությունը հետ է շպրտում երկար տարով»,-ասաց նա։

Բիձինա Իվանիշվիլինն,ըստ ջավախահայ Ստեփան Մարգարյանի, հաջողվեց իշխանությունից մեկուսացնել եւ ի վերջո հեռացնել նախագահ Սահակաշվիլիին, ԲՀԿ-ն առայժմ իր առջեւ չի դնում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու խնդիր. «Այս պահին դրված է կառավարության… մենք քննարկում ենք կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»։

«Այն, ինչ անում է Բարգավաճ Հայաստանը, արել է, անում է եւ կանի»,-Գուրգեն Արսենյանի քաղաքագիտական պատասխանն է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ըստ որի, ամբողջական իշխանափոխության հասնելու համար շատ բան կախված է Բարգավաճ Հայաստանից

«Սերժ Սարգսյանի հրաժարականի խնդիր ես իմ առջեւ չեմ դրել ու չեմ էլ դնելու»,-ասում է ԲՀԿ պատգամավորը:

Գուրգեն Արսենյանն իր առջեւ դրել է հասարակական դժգոհությունների հանգեցնող պատճառների վերացում: Իսկ դրա համար Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը պարտադիր չէ. «Եթե օրինակի համար Սերժ Սարգսյանի հրաժարականի պարագայում ընտրվի ուրիշ նախագահ եւ չվերանա, էն ինչի մասին խոսում ենք, չլուծվի էն խնդիրը, որի մասին խոսում ենք, ուրեմն մենք ոչ մի բանի չհասանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել