Ռոստովի սրտաբանական կենտրոնում հերքել են Յանուկովիչի հոսպիտալացման մասին լուրերը: Կլինիկան, որտեղ ըստ ուկրաինական ռադիկալ ԶԼՄ-ների հաղորդման մահացել է Վիկտոր Յանուկովիչը, պաշտոնապես հերքել է տարածված լուրերը՝ ավելացնելով, որ նա երբեք էլ իրենց մոտ բուժում չի ստացել. «Վիկտոր Յանուկովիչը մեր հիվանդանուցում երբեք բուժում չի ստացել»: Ես չգիտեմ՝ ինչպես է այժմ դասավորվում նրա ճակատագիրը»,-այս մասին նշել է բժշկական գիտությունների պրոֆեսոր, Ռոստովի շրջանի գլխավոր սրտաբան Ալեկսանդր Դյուժիկովը, ում կլինիկայում իբր մահացել էր Յանուկովիչը: Լուրերը հնարավոր չի եղել հաստատել Ուկրաինայում նաև Դոնի Ռոստովի գլխավոր հյուպատոսությունում: «Մեզ լուրեր չեն հասել Յանուկովիչի մահվան մասին: Մենք չենք կարող հաստատ նշել, թե որտեղ է նա գտնվում այս պահին: Այնուամենայնիվ, ինքը՝ Յանուկովիչը, Դոնի Ռոստովում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ այստեղ նա մտերիմ ընկեր ունի,- այս մասին նշել է դեսպանատան աղբյուրը: Ինչպես հայտնի է, Յանուկովիչը մտերմիկ հարաբերություններ ուներ նախկին նահանգապետ Վլադիմիր Չուբայի հետ, այդ իսկ պատճառով կարելի է ենթադրել, որ Յանուկովիչը նրա մոտ է»:
Նյութի աղբյուր՝ http://lifenews.ru/news/128328
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել