Ilur.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիկտոր Յանուկովիչից խնդրանք է ստացել` կիրառել ռուսական զինված ուժերը` Ուկրաինայի ժողովրդի պաշտպանության համար: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Այսօր ես լիազորված եմ հայտարարել նաեւ, որ ՌԴ նախագահը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից ստացել է այսպիսի բովանդակությամբ դիմում: Մեջբերում եմ. «Որպես Ուկրաինայի ընտրված նախագահ` հայտարարում եմ, որ Մայդանի իրադարձությունները, Կիեւում իշխանության անօրինական զավթումը հանգեցրել են նրան, որ Ուկրաինան հայտվել է քաղաքացիական պատերազմի շեմին: Երկրում քաոս ու անիշխանություն է տիրում: Մարդկանց կյանքն ու անվտանգությունը` հատկապես հարավ-արեւելյան շրջաններում եւ Ղրիմում, վտանգված են: Արեւմտյան երկրների ազդեցության տակ իրականացվել է բացահայտ ահաբեկչություն ու բռնություն: Մարդիկ հետապնդվում են քաղաքական եւ լեզվական դրդապատճառներով»»,- հայտարարել է Չուրկինը:
«Այդ կապակցությամբ դիմում եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով կիրառել ՌԴ զինված ուժերը` օրինականության, խաղաղության, կարգուկանոնի, կայունության վերականգնման ու մարդկանց պաշտպանության համար: Վիկտոր Յանուկովիչ, 2014 թվական, մարտի 1»,- շարունակել է նամակն ընթերցել Չուրկինը: Վերջինս նաեւ ԱԽ անդամներին է ներկայացրել նամակի պատճենը:
Հաղորդում է РИА Новости-ն: