1in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահի պարտականությունները ստանձնած Ալեքսանդր Տուրչինովը երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին թույլ է տվել մասնակցել նախագահական ընտրություններին, հաղորդում է նախագահի կայքը:

Հաղորդվում է, որ նախագահի կողմից ստորագրված ռեաբիլիտացման մասին օրենքը վերաբերում է անձանց, որոնց հանդեպ դատավճիռ է կայացրել 2010 թ. փետրվարի 1-ից մինչև 2014 թ. մարտի 1-ը, և որոնց բողոքների հիման վրա մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է Մարդու իրավունքի և ազատությունների պաշտպանության մասին 18 կոնվենցիայի հոդվածի խախտում:

Օրենքի համաձայն՝ ռեաբիլիտացվել են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և ՆԳ նախկին նախարար Յուրի Լուցենկոն:

Ավելի վաղ ՈՒԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, թե «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն մտադիր է առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել