Այսօրվա ակցիան բավականին մարդաշատ էր ու բազմազան: Ամենաուրախալին այն է, որ հասարակության տարբեր շերտերը, անկախ կուսակցական նախասիրություններից, համախմբվել են քաղաքացիական հանրույթի շուրջ ու փորձում են երկրում փոխել իրավիճակ, վերջ տալ անպատժելիության մթնոլորտին: Այն, որ պայքարող քաղաքացիական հանրույթը կարող է քաղաքական պահանջ դնել իշխանության առաջ ու հասնել ցանկալի արդյունքի, արդեն փաստ է: Նեմեցը պատգամավոր չէ, այժմ պետք է ներգրավվի քրեական գործում, որպես կասկածյալ: Զուգահեռաբար պետք է հասնել նրան, որ Ռուբեն Հայրապետյանը հեռացվի Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Նաև հանրությունը պիտի հստակ դիրքորոշում հայտնի բոյկոտելով Հարսնաքարն ու այլ բիզնեսները: Դե ձեզ տեսնեմ, քաղաքացիական հասարակություն, ահա քեզ քննություն, եթե անցնես, կարող ես երկրում փոխել իրավիճակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել