Վա՜յ Լևոնն էլ բան չարեց, վա՜յ իրանից էլ հիասթափվեցի, վա՜յ էլի եկավ ճառ ասեց ու գնաց, վա՜յ իրանից էլ լիդեր դուրս չեկավ… Երկու օրա էս կարգի լիքը մտքեր ու կարծիքներ եմ լսում ու իմ մեջ մտածում. ախր ինչի՞ էլի, ինչի՞ մեր մեջ չի պակասում ու ինչի ա մեր մեջ էսքան շատ մարդկանց էս տեսակը, որ իրենց հույսն իրենցից կտրել ու սպասում են, որ կգա ամենակարող մի լիդեր ու իրենց սկուտեղի վրա հեղափոխություն կմատուցի: Թարգեք էլի, չկա տենց բան ու չի էլ կարա լինի, համենայնդեպս, գոնե հիմա: Եվ հետո, ինչքան էլ որ լիդերի գործոնը կարևոր լինի, մեկ է, եթե մենք ինքներս մեր հույսը մեր վրա չենք դնում ու չենք ինքնակազմակերպվում, այլ խոսքերով, եթե ինքներս մեր մեջ լիդերի ու պայքարի մարտիկի չենք տեսնում, ոչ մի հեղափոխություն էլ չենք կարա անենք: Հեղափոխության գլխավոր գրավականը հենց սրա գիտակցումն է: Չկա էս գիտակցումը, չկա նաև հեղափոխություն: Իսկ հիասթափվող ու հիասթափություն քարոզող մարդիկ լավ կանեն իրենցից հիասթափվեն, ոչ թե իրենց անվճռականությունն ու թույլ լինելն արդարացնեն լիդերի բացակայության անիմաստ պատճառաբանությամբ: Նույն Ուկրաինայում ընդդիմության ղեկավարները գերբնական ուժով լիդերներ չէին. պարզապես Ուկրաինայի ըմբոստ ու ազատ քաղաքացին ինքնակազմակերպվեց, ու ինքն առաջնորդեց նույն էդ լիդերներին, ոչ թե հակառակը: Եվ հեղափոխությունն էլ արեցին հենց էդ ազատ քաղաքացիները, ոչ թե լիդերները: Բոլորովին այլ խնդիր, այլ հարց է, թե վերջին հաշվով ինչ կտա էս հեղափոխությունն իրենց: Համենայդեպս, սա չէ կարևորը, կարևորը այն է, որ մեզանում էլ պիտի ձևավորվի ու կայանա էն գիտակցումը, որ լիդեր լինի-չլինի, առաջին հերթին մենք պիտի կարողանանք ինքնակազմակերպվենք ու ամենքս մեր մեջ լիդերի տեսնենք: Հեղափոխության ճանապարհն ազատ ու հպարտ քաղաքացիների միավորումն ու ինքնակազմակերպումն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել